News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ես երբեւէ չեմ հանդգնի ասել, որ Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություն տեղի ունենա իմ ուզած տարբերակով: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը եթե լայն ընկալում չունենա քաղաքական ուժերի եւ ժողովրդի շրջանում, անհնար կլինի կազմակերպել այնպիսի ընտրություններ, որն ուզում ենք: Իսկ մենք ուզում ենք, որ այդ ընտրությունները լինեն անառարկելի»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին՝ արդյո՞ք կունենա համապատասխան ձայներ եւ կոնսենսուս ԱԺ-ում Ընտրական օրենսգիրքն իր ցանկալի տարբերակով անցկացնելու համար, իսկ դա պահանջում է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ի կողմ ձայները, Փաշինյանը պատասխանեց. «Ես հայտարարում եմ, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ կառավարությունն ինչ-որ բան է պարտադրում հանրության որեւէ շերտի: Մեր նպատակն արդար, ազատ ընտրության անցկացումն է: Երկխոսության ժամանակ գուցե Դուք այնպիսի առաջարկ անեք, որն ավելի լավ ապահովի արդար ընտրության անցկացումը: Մենք պատրաստվում ենք այդ հարցը լուծել երկխոսության միջոցով: Պետք է հասկանալ, որ ընտրությունների արդյունքների խեղաթյուրումը բոլորիս է վնաս տալիս»:

Իսկ հարցին, թե որոնք են սահմանադրական այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան արտահերթ ընտրություններ անցկացնել, Փաշինյանն արձագանքեց. «Մի քանի տարբերակ կա, եւ այդ տարբերակների ընտրությունը կախված է նաեւ քննարկումներից: Տարբերակներից մեկը, օրինակ, հետեւյալն է. կառավարությունը ձեւավորվում է, բայց ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը երկու անգամ: Այդ պայմաններում իրավունքի ուժով լուծարվում է Ազգային ժողովը: Ես չեմ ասում, որ սա ճիշտ տարբերակ է, սա միայն որպես մի մեխանիզմ է: Սահմանադրությունը սահմանափակել է այդ հնարավորությունը, բայց կա հնարավորություն այս հարցի շուրջ քննարկումների միջոցով հասնել համաձայնության»:

ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածուի ելույթի հիմնական թեզերը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ