News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Նյուքվեյ կենդանաբանական այգում հազվագյուտ երգեցիկ թռչունների զույգ է հայտնվել: Եվրոպական կենդանաբանական այգիներում ճավայական ագռավների ընդամենը հինգ զույգ կա: Այս թռչունները կարողանում են խոսել, այդ պատճառով մշտապես որսագողների ուշադրության կենտրոնում են, եւ նրանց թիվը վայրի բնության մեջ կրճատվում է: Հնարավոր է՝ ապագայում նրանց կարողանանք տեսնել միայն կենդանաբանական այգիներում, գրում է «Моя планета»-ն:

Այգու աշխատակիցները հույս ունեն, որ զույգը շուտով սերունդ կունենա: Նրանք նկատել են, որ թռչունները սկսել են «պարել» միմյանց առջեւ, ինչը սիրահետելու նշան է: Աշխատակիցները նրանց ապահովել է բույն հյուսելու համար անհրաժեշտ բոլոր նյութերով եւ մեծ քանակությամբ թարմ պապայայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ