News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին իրադարձությունների ընթացքում ես արել եմ որոշ բաներ, որոնք նախագահից սովորաբար չեն սպասում։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Independent-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ ինքը գիտնական է, շատ քիչ բան կարող էր կանխատեսել վերջին իրադարձությունների առումով․ «Մարդիկ մեքենաներ չեն։ Նրանք ավելի բարդ են»,-նշել է Սարգսյանը, որը մեկն է այն գիտնականներից, որ մտածել են աշխարհին հայտնի Տետրիս խաղը։

Խոսելով միջնորդի իր դերի մասին՝ Սարգսյանը նշել է, որ դա բավականին բարդ էր, սակայն անհնար է իր աշխատանքը կատարել գրասենյակում նստած։

Հիշեցնենք, որ Սարգսյանը անսպասելիորեն հայտնվել էր Հանրապետության հրապարակում ցույցերից մեկի ժամանակ, որտեղ զրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Սարգսյանը շեշտել է, որ Փաշինյանի եւ նրա գործընկերների կալանքը  իրադարձությունների այն զարգացումը չէր, որը ինքն կարող էր ողջունել։ Հենց դրանից հետո նա հրավիրել է Սերժ Սարգսյանի եւ պաշտոնատար անձանց հետ հանդիպումը․ «Գաղտնի հանդիպումները մնում են գաղտնի, բայց արդյունքների մասին ինքներս կարող ենք դատել»,-հայտնել է նա։  

Ապագա իրադարձությունների մասին խոսելով՝ Սարգսյանը ընդգծում է, որ մտադիր է իր դերը կատարել․ «Մենք բոլորս սովորում ենք, ես պատրաստ եմ կրկին ներգրավվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Ես պատրաստ եմ կանգնել ոստիկանի եւ ցուցարարի միջեւ, եթե հարկ լինի»

Սակայն, Սարգսյանը նաեւ շեշտել է, որ նոր ղեկավարությանը առջեւում շատ խնդիրներ են սպասվում․ «Պարոն Փաշինյանը իրեն դրսեւորել է որպես տաղանդավոր քաղաքական գործչի հանրային կարծիքի սուր զգայնությամբ։ Սակայն, կառավարության ղեկավարումը լրիվ այլ խնդիր է։ Նա պարտավոր կլինի պատասխանններ տալ բոլոր հարցերին, որոնք տվել է։ Եվ մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչ չէ, որ նախկինում սեւ էր, եւ ամեն ինչ չէ, որ վաղը սպիտակ կլինի »,-եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ