News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 11-12-ը կանցկացվեն Գինու օրեր։ Այս մասին մայիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Միջոցառումը կանցկացվի Սարյան փողոցում։

Նա նշել է, որ միջոցառումը, որն արդեն 2-րդ տարին է անցկացվում եւ ավանդական դառնալու մեծ ներուժ ունի, հնարավորություն է տալիս հայկական գինին ներկայացնել տեղական եւ միջազգային շուկային, ցույց տալ ինչ ներուժ ունի էկոտուրիզմը Հայաստանում․ «Նախորդ տարի տեսանք՝ որքան գեղեցիկ անցան Գինու օրերը Երեւանում եւ ինչ  ոգեւորությամբ էին դրան մասնակցում զբոսաշրջիկները, երեւանցիները եւ մարզերի բնակիչները։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես տոնը չի զիջի նախորդին»,-շեշտել է Ապրեսյանը։

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանն էլ նշել է, որ Գինու օրերը եւ նմանատիպ միջոցառումները Երեւանում խթանում են իրադարձային զբոսաշրջության զարգացմանը։

«Էվենտտուրա» ընկերության տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Մերի Բադալյանն էլ հայտարարել է, որ չնայած միջոցառումը այս տարի հետաձգվել է, բայց դրանից այն չի տուժել․ «Այս տարի կներկայացվի Հայաստանից ու Արցախից 25-ից ավելի գինեգործների արտադրանք։ Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 30 ռեստորաններ, որոնք կներկայացնեն ինչպես հայկական խոհանոցի ճաշատեսակներ, այնպես էլ այլ ժողովորդների»,-նշել է նա։  

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանին էլ հավելել է, որ միջոցառումը նվիրված է Երեւանի 2800-ամյակին։ «Մեր նպատակն է ցույց տալ, որ Երեւանը 2800-ամյա գինու մշակույթ եւ ապրելակերպ ունի, գինի խմելը սովորություն չէ, այլ ապրելակերպ։ Մենք ձգտում ենք ցույց տալ, որ հայերի համար գինի խմելը մոդա չէ, մոդան անցնում է, այլ ավանդույթ է»,-շեշտելէ նա։

Միջոցառումը կկազմակերպվի մայրաքաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում՝ Թումանյան եւ Պուշկին փողոցների հատման կետում։ Այցելել կարելի է 18։00-ից 23։00-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ