Հյուսիսային Կորեայի Փհունգերի միջուկային փորձադաշտի փակման հրապարակային արարողությունը տեղի կունենա մայիսի վերջին՝ 23-25-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ ներկայում Հյուսիսային Կորեան փորձադաշտի փակման տեխնիկական նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում: