News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ աշխատանքները եւ ակտիվ քննարկումներ են անցկացվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Դեռ բուն փոփոխությունները չեն գրվում, բայց դրանց շրջանակը հստակեցվում է, փորձում ենք տեսնել ինչ-որ կարգավորումներ հնարավոր  են, թե՝ ոչ եւ ինչ ռիսկեր կան։ Երեկ մի քանի ժամ քննարկում եմ ունեցել անձնագրային եւ վիզաների վարչությունում, բավականին պրոդուկտիվ քննարկում  էր։ Ընդհանուր առմամբ կապի մեջ ենք նաեւ այլ նախարարությունների հետ տարբեր տեսակի կարգավորումների հետ կապված։ Առողջապահության նախարարության հետ ենք  քննարկումներ անում կապված առանձին խմբերի քվեարկությունների հետ, մի խոսքով շատ բուռն քննարկումների մեջ ենք»,-ասաց նա։

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ հիմնական կարգավորումը, որը չեն էլ քննարկում, ռեյտինգային ընտրակարգն է, որն իրենց կարծիքով պետք է բացառվի։

ՀԿ նախագահը նշեց, որ ԲՀԿ-ի հետ էլ են կապի մեջ, քանի որ նրանց կողմից նույնպես առաջարկներ կան։

«Հաջորդ շաբաթ պատրաստվում ենք նաեւ հանդիպել ԱԱԾ-ի հետ, որպեսզի քննարկենք ցուցակները մաքրելու տարբերակները, այսինքն այն մարդիկ, որոնք Հայաստանում չեն բնակվում, ցուցակներում չլինեն»,- հավելեց նա։

Նշենք, որ խորհրդարանական ուժերի հետ նույնպես քննարկում է նախատեսվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ  կատարել, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

ԱԺ-ում մինչեւ վարչապետ ընտրվելը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում «իր ուզած ձեւով» այդ փոփոխությունները անել եւ ակնկալում  է այդ հարցի շուրջ համաձայնության ձեռքբերում հանրության եւ քաղաքական ուժերի կողմից։

Նկատենք, սակայն, որ Սահմանադրությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մի քանի տարբերակ է նախատեսում։ Դրա համար պետք է կամ խորհրդարանը երկու անգամ չհաստատի կառավարության ծրագիրը կամ վարչապետի հրաժարականի դեպքում երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Այսինքն, ստացվում է, որ արտահերթ ընտրությունները այս պահին կախված են բացառապես ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի քվեարկությունից։ Ի դեպ, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար եւս պետք է ՀՀԿ-ի համաձայնությունը, քանի որ այն իրականացնելու համար պետք է պատգամավորների թվի 3/5-ի (63 ձայն) համաձայնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ