Իրանի ներկայությունը Սիրիայում կշարունակվի այնքան ժամանակ, որքան պաշտոնական Դամասկոսը կցանկանա: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ ոք չի կարող ստիպել Իրանին դա անել: Քանի դեռ կա ահաբեկչություն եւ Սիրիայի կառավարությունը կցանկանա դա, Իրանը կիրականացնի իր ներկայությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Պետք է գնան նրանք, ովքեր առանց Սիրիայի իշխանությունների թույլտվության մուտք են գործել այնտեղ»,- Քասեմիի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը: