News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու Կորեաների, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի մասնակցությամբ Փհենյանի միջուկային ներուժի վերացման խնդրի վերաբերյալ վեցակողմ խորհրդակցությունների վերսկսումը ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման արդյունավետ տարբերակներից մեկն է: Այս մասին չորեքշաբթի օրը Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ասել է երկրի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նախարարը նաեւ նշել է, որ Տոկիոն ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի՝ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք հանդիպումը:

«Կարեւորն այն է՝ արդյոք Հյուսիսային Կորեան իրական պարտավորություններ կստանձնի հրթիռամիջուկային ներուժից հրաժարվելու գործում: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն՝ կկարողանա արդյոք միջազգային հանրությունը պահպանել պատժամիջոցների ռեժիմը Հյուսիսային Կորեայի դեմ այնքան ժամանակ, մինչեւ կհասնի լիարժեք ապամիջուկայնացման», - նշել է նախարարը:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն հստակ հասկացրել է, որ չի վերացնելու ներկայիս ճնշման միջոցները ԿԺԴՀ-ին դեմ, սակայն նոր պատժամիջոցներ եւս մտադիր չէ կիրառել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ