News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սինգապուրում Հյուսիսային Կորեա-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովի ժամանակ տեղաշարժվելու համար Կեմ Չեն Ընին կտրամադրեն հատուկ սերիայի BMW 760 զրահապատ սեւ ավտոմեքենաներ, հայտնում է The Straits Times պարբերականը:

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ Սինգապուրի հատուկ տրանսպորտի պարկից տրամադրվել է այդպիսի 4 մեքենա: Դրանցից յուրաքանչյուրն ունի 6-գլանանի տուրբոշարժիչ՝ 544 ձիաուժ հզորությամբ: Տեղադրված են հատուկ զրահապատ ապակիներ՝ 6 սմ հաստությամբ, որոնք կարող են ուղեւորներին պաշտպանել դիպուկահար հրացանի կրակոցներից: Ավտոմեքենայի զրահապատ թափքը դիմանում է պայթյունների, որոնց հզորությունը համարժեք է մինչեւ 15 կգ տրոտիլին:

Մեքենայի սրահում կան քիմիական հարձակման դեպքում օդը մաքրելու համակարգեր, գիշերային տեսանելիության եւ այլ տարրեր, որոնք մեծացնում են ավտոմեքենայում գտնվողի վերապրելիությունը:

Ինչպես նշում է Ս. Ռաջարաթնամի միջազգային հետազոտությունների դպրոցի գիտաշխատող Շվան Հոն, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ջանում է արտասահմանյան հազվադեպ ուղեւորությունների ժամանակ օգտվել սեփական ավտոմեքենաներից: Այդպես է եղել այս տարվա մարտին Պեկին ուղեւորության ժամանակ, երբ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը Փհենյանից բերել էր զրահապատ Mercedes S600 Pullman-ը: Այդպես է եղել նաեւ ապրիլի վերջին միջկորեական գագաթնաժողովի ժամանակ:

Նրա կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներն այս անգամ չեն ծրագրում տրանսպորտ բերել: Հնարավոր է՝ սա կապված է Սինգապուր նման տեխնիկան հասցնելու լոգիստիկ դժվարությունների հետ:

Ինչպես հայտարարել էր ԱՄՆ վարչակազմը, Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սենտոս կղզու Capella հյուրանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ