News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման Հյուսիսային Կորեայի ձգտումը կարեւոր քայլ է բարգավաճ ապագայի ճանապարհին: Այս մասին Twitter-ում նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ այս կերպ մեկնաբանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ողջունում ենք նորությունը, որ Թրամփն ու Կիմ Չեն Ընը Սինգապուրում կառուցողական բանակցություններ են վարել: Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման Հյուսիսային Կորեայի ձգտումը կարեւոր առաջին քայլն է կայուն ու բարգավաճ ապագայի ճանապարհին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Սենտոս կղզու Capella հյուրանոցում: Կողմերը բանակցությունների արդյունքներով ամփոփիչ համատեղ փաստաթուղթ են ստորագրել, որում գագաթնաժողովը «դարակազմիկ իկրադարձություն» է անվանվել, որը վկայում է «տասնամյակներ շարունակ երկրների միջեւ եղած լարվածության եւ թշնամանքի հաղթահարման մասին»: Թրամփը եւ Կիմ Չեն Ընը «պարտավորվել են ամբողջ ծավալով եւ անհապաղ կատարել համատեղ հայտարարության դրույթները»: Փաստաթղթի համաձայն, որը Թրամփը ցուցադրել է լրագրողներին, Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու պարտավորություն է ստանձնել՝ ԱՄՆ կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ