Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սինգապուրում կայացել է Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը, որտեղ նրանք Կորեական թերակղզու ապամիջուկայնացման պայմանագիր են ստորագրել: