News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում ռազմական զորավարժությունների դադարեցման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը կնպաստի կորեական կարգավորման ճիշտ տեմպերի հետագա աճին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ճիշտ տեմպերի աճին կնպաստի նախագահ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ այս փուլում Հարավային Կորեայի եւ Ամերիկայի կողմից հերթական զորավարժությունների անցկացման անհրաժեշտություն չկա:

Լավրովը նշել է, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի կողմից ստորագրված փաստաթուղթը հստակ շրջանակային բնույթ է կրում, եւ մանրամասների համաձայնեցման համար, հատկապես՝ միջուկային ներուժի հետ կապված առավել բարդ խնդիրին առնչվող մանրամասների, անշուշտ, շատ երկար ժամանակ  կպահանջվի: «Հուսով եմ, որ բանակցող կողմերը բավարար համբերություն կդրսեւորեն այս հարցում»,- ասել է Լավրովը:

Նրա կարծիքով, հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ առկա խնդիրների լուծման ողջ կարեւորությունը, ներառյալ՝ թերակղզու ապամիջուկայինացման եւ անվտանգության երաշխիքների փուլերը, պարզ է, որ երկկողմ ձեւաչափով այդ խնդիրներն ամբողջությամբ լուծվել չեն կարող:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ