News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Վրաստանը միանում է տիեզերքի յուրացման նախագծին եւ մտադիր է խաղող աճեցնել Մարս մոլորակի վրա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով երկրի Ազգային թանգարանը:

Վերջին շրջանում աշխարհի խոշորագույն կազմակերպությունները հաճախ հայտարարում են տիեզերքի յուրացմանն ուղղված նախագծերի մասին, իսկ NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը ակտիվորեն աշխատում է Մարս մոլորակի գաղութացման ծրագրի վրա:

«NASA-ի տիեզերագնացների կողմից տիեզերակայանում  սննդամթերքի աճեցման արդեն մի քանի հաջող փորձարկումներ են իրականացվել, ինչը կարեւոր քայլ է այլ մշակաբույսերի աճեցման ուղղությամբ: Այն ներուժը, որն ունի Վրաստանն այս ուղղությամբ աշխատելու համար, բացառիկ է աշխարհում, քանի որ վերաբերում է խաղողի աճեցման հնագույն մշակույթին»,- նշվում է թանգարանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է աշխատանքային խումբ ստեղծել՝ պետական կառույցների, կրթական եւ հետազոտական հաստատությունների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնական «Հայաբուսա-2» զոնդի երկու ռոբոտները իջեցվել են Ռյուգու աստղակերպի վրա
Rover-1A-ը եւ Rover-1B-ն աշխարհում առաջին հետախույզ-ռոբոտներն են, որ աստղակերպի մակերեւույթին ինքնուրույն կտեղաշարժվեն ու լուսանկարներ կկատարեն…
Գիտնականներն առաջին անգամ փորձել են տիեզերքը մաքրել «աղբից»
Երկրի ուղեծրում ներկայում շուրջ 8 հազար տոննա տիեզերական աղբ կա, որը լուրջ վտանգ է ներկայացնում...
ՄՏԿ-ի անձնակազմի երեք անդամներ կվերադառնան Երկիր
Խորհուրդը որոշել է ՄՏԿ ուղարկել ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինին եւ NASA-ի տիեզերագնաց Նիկ Հեյգին․․․
Մարս տիեզերական արշավը կարող է վնասել մարդկային ուղեղը
Հետազոտողները նկատել են, որ հիպոկամպի ձախ վերջավորությունները միջինում նվազել են 3 տոկոսով…
Տիեզերական ուժեր ստեղծելը ԱՄՆ ԶՈւ-ին 13 մլրդ դոլար կարժենա
Նախագծով տիեզերական ուժերի շտաբը պատրաստ կլինի 2020թ․, իսկ ծրագրերի իրականացումը կսկսվի 2021թ․․․
SpaceX-ի առաջին տիեզերական զբոսաշրջիկը ճապոնացի միլիարդատեր է
Կալիֆորնիայում SpaceX-ի կենտրոնակայանում հայտարարել է 42-ամյա Մաեձավան, երբ նրան ներկայացրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը...
Partner news