News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները բանակցություններ են վարում 1950-53 թվականներին Կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների վերամիավորման գործընթացի վերսկսման շուրջ, փոխանցում է AP-ն:

Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն համաձայնագրի իրականացման ուղիները, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքում:

Երկու Կորեաների առաջնորդներն իրենց առաջին հանդիպման ժամանակ համաձայնել էին ընտանիքների վերամիավորման գործընթացնիրականացնել մինչեւ օգոստոսի 15-ը, երբ երկու կողմերն էլ նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ճապոնական գաղութային տիրապետությունից Կորեական թերակղզու անկախության տարեդարձը: Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում որոշվելու է վերամիավորման ճշգրիտ օրը եւ վայրը, ինչպես նաեւ՝ երկու երկրներում մասնակից անձանց ճշգրիտ թիվը:

«Եթե մենք վճռականորեն հեռանանք անհաժող անցյալից եւ նոր ժամանակներում ուժեղ մտածողություն ձեռք բերենք, ապա Հյուսիսի եւ Հարավի միջեւ հումանիտար համագործակցությունը կբարգավաճի»,- հանդիպման սկզբում ասաց Հյուսիսային Կորեայի պատվիրակ Պակ Յուն Իլը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ