News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը վաղուց ձանձրացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի «օկուպացիայի» մասին հեքիաթներից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ ԵԽԽՎ նստաշրջանում արած հայտարարությունը, թե Հայաստանն «օկուպացրել է Ադրբեջանի տարածքը»:

«Ով-ով, բայց Թուրքիան հաստատ իրավունք չունի խոսելու տարածքների օկուպացիայից, քանի որ դա այն երկիրն է, որ ցեղասպանության գնով տիրացել է պատմական հայկական հողերին, բռնազավթման եւ կոտորածների գնով տեր է դարձել Պոնտոսի հույների պատմական հողերին: Երրորդ, Թուրքիան այն երկիրն է, որի ֆինանսավորմամբ եւ ռազմական աջակցությամբ Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի կազմի մեջ մտնող Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենն ու Մարտակերտի մի մասը: Եւ, վերջապես, Թուրքիան այն երկիրն է, որի ջանքերով փակ է մնում Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- արձանագրել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ