News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Սրբազան Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին, անդրադարձավ Հայաստան կատարած այցի արդյունավետությանը եւ ուսումնական դասընթացի օգտակարությանը:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին, թեմական խորհրդի անդամներին եւ վարժարանի տնօրինությանը ջերմեռանդ ծառայության, հայի ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի եւ նման օգտաշատ նախաձեռնության կազմակերպման համար:

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ուխտավոր հայորդիներին, ուրախությամբ հաստատեց, որ նրանք կվերադառնան Եգիպտոս՝ հայրենիքից ստացած հոգեւոր լիցքերով եւ ներշնչված երկրի պատմամշակութային արժեքներով ու սրբություններով:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ քաղցր հուշերը կոգեշնչեն նրանց իրենց հետագա ուսումնառության մեջ, որպեսզի գերազանց սովորեն եւ իրենց արձանագրած հաջողություններով էլ ավելի բարձրացնեն հայ ժողովրդի պատիվը:

Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ազգային վարժարանի սաներին համայնքային կյանքում իրենց ակտիվ ներգրավվածությամբ շարունակել ծաղկեցնել իրենց համայնքն ու տիրախնամ թեմը:

Նույն օրը Ամենայն Հայոց Հովվապետը հանդիպեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի Լոս Անջելեսի Ս. Հակոբ եկեղեցու ուխտավորների հետ՝ առաջնորդությամբ հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Թաշչյանի:

Ուխտավորները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերը Բեթղեհեմում նշել են Քրիստոսի Սուրբ ծնունդը (ֆոտո)
Հայ համայնքը Սուրբ ծնունդը նշել է Բեթղեհեմի բազիլիկում...
Երուսաղեմում Հայ եկեղեցին մեծ շուքով նշում է Սուրբ Ծնունդը (ֆոտո)
Կեսգիշերին սպասվում է Պաղեստինի նախագահի այցը Սուրբ Ծննդյան տաճար...
Երուսաղեմի նորընտիր քաղաքապետն այցելել է Հայոց պատրիարքարան
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքին հուզող հարցեր…
Արտաքին լրջագույն մարտահրավերների պայմաններում ներքին կյանքում պիտի ունենանք հնարավորինս քիչ խնդիրներ. Գարեգին Բ
Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաեւ ձեր ուսերին է...
Պոլսո հայոց պատրիարքարանի մուտքի մոտ նոր խաչքարեր են տեղադրվել (ֆոտո)
Սույն խաչքարերը պատրաստվել են Հայաստանի մեջ բարերար Սասունցի...
Սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքում. Արամ Ա-ի նամակը՝ Փաշինյանին
Նա նշել է, որ կառավարության ընդհանուր կազմից Սփյուռքի նախարարության դուրս հանելը կարող է բացասական արձագանք ստանալ սփյուռքի ներսում...
Ամենաշատ