News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական իրավիճակը առաջիկա տարում լինելու է բարդ ու լարված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 29-ին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ Նա նշեց, որ լարվածությունը պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ տարին նախընտրական է, եւ բոլոր քաղաքական ուժերը նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ «Կլինեն որոշակի շիկացումներ, բայց տա Աստված, որ դրանք չլինեն ընդհարումների տեսքով»,-հայտարարեց Բոստանջյանը:

Նա հույս հայտնեց, որ չնայած լարվածությանը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները կընթանան նորմալ հունով։

Հարցին, թե ԲՀԿ-ն քանի տոկոս ներկայացվածություն կունենա հաջորդ խորհրդարանում, Բոստանջյանն արաձագանքեց. «ԲՀԿ-ն ունի բարձր վարկանիշ։ Եւ չեն ուզում այդ վարկանիշի քանակական արտահայտման վերաբերյալ որեւէ բան հայտնել։ Միայն հաջորդ ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե հասարակության ո՞ր մասն է կողմնորոշվել դեպի մեր կուսակցությունը»,- ասաց պատգամավորը։   

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2012 թվականին, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրությունները։ Գործող խորհրդարանում առկա է հինգ քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ