News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Տնտեսական ճգնաժամը դեղագործության ոլորտի վրա ազդեցություն չի գործել։ Հունվարի 29-ին Աղվերանում ընթացող դեղագործության ոլորտի ներկայացուցիչների, առանց փողկապների երկրորդ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

Ըստ նրա՝ 2009 թվականի ճգնաժամային տարում Հայաստանն ունեցել է դեղագործության ոլորտի 8 տոկոսանոց աճ, իսկ 2010 թվականի 11 ամիսների ընթացքում՝ մինչեւ 18,7 տոկոսի աճ։ Ընդ որում, արտահանումն ԱՊՀ երկրներից շարժվել է դեպի եվրոպական երկրներ։ Դա խոսում է այն մասին, որ հայկական դեղերի որակը բարելավվել է եւ համապատասխանում է եվրոպական չափանիշներին։

Կարինե Մինասյանը նշեց նաեւ, որ Հայաստանում ներկայումս գոյություն ունեն դեղարտադրող 18 ձեռնարկություններ, սակայն նրանցում աշխատող մարդկանց թվաքանակը նվազել է։ Փոխնախարարը հույս հայտնեց, որ դա տեղի է ունեցել արդյունավետության բարձրացման հաշվին։

Համաժողովին ներկա դեղարտադրող ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ հարեւան երկրների, մանավանդ Վրաստանի կողմից  իրենց բիզնեսը տեղափոխելու ավելի լավ առաջարկներ են ստանում։

Կարինե Մինասյանը խոստովանեց, որ ճգնաժամից հետո շատ երկրներ վերանայում են իրենց հարկային  դրույքաչափերը, սակայն այս հարցը մեր օրակարգում չկա։ Հայաստանը փորձում է ստեղծել ազատ տնտեսական գոտիներ, որտեղ դեղարտադրող ձեռնարկությունները կարող են առանց ԱԱՀ վճարման գործունեություն ծավալել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ