News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան կկրճատի ազգային ԶՈՒ թվաքանակը, ինչպես նաեւ 2022 թվականին պարտադիր զինվորական ծառայության տեւողությունը, հայտնում է Yonhap գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Հարավային Կորեան բարեփոխման շրջանակում կկրճատի զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 21-ից մինչեւ 18 ամիս, ինչպես նաեւ կնվազեցնի մարտական խնդիրների հետ չկապված  տեխնիկական պաշտոններին ներգրավվող քաղաքացիական մասնագետների թիվը:

Կանոնավոր բանակի անձնակազմը եւս կկրճատվի 618 հազարից մինչեւ 500 հազար ծառայող, իսկ գեներալակազմը՝ 17 տոկոսով, 436-ից մինչեւ 360 մարդ:

Զինծառայողների թվաքանակի կրճատումը երկրում ժողովրդագրական անկման հաղթահարման ծրագրի մասն է, որի պատճառը ցածր ծնելիությունն է:

Ուրբաթ բարձրագույն զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել բարեփոխումներն անհապաղ սկսել: Նա կրկին հայտարարել է 2016 թվականին զանգվածային ցույցերը ճնշելու համար ռազմական դրություն հայտարարելու մասին նախորդ վարչակազմի զինվորական հրամանատարության օրինագծի ապօրինի լինելու մասին: Այդ ժամանակ երկրում զանգվածային ցույցեր էին ընթանում ընդդեմ երկրի նախագահ Պակ Կըն Հեի, ում մեղադրել են պետական գաղտնիքի հրապարակման եւ կոռուպցիայի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ