News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի քաղաքական ղեկավարությունն ունի այն քաղաքական ու տնտեսական պաշարները, որոնք այս երկրին թույլ կտան խուսափել խորը տնտեսական ճգնաժամից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Կարեն Վերանյանը:

Փորձագետը նշեց, որ դեռեւս նոր պատժամիջոցների սահմանումից առաջ իրանական ազգային արժույթը կրկնապատիկ անկում էր գրանցել, ինչն, իր հերթին, հանգեցրել էր շուկայում ապրանքների թանկացման եւ բողոքի ակցիաների:

«Կարելի է ասել, որ գործընթացն արդեն վաղուց էր սկսվել, եւ սա պետք է արձանագրել: Պատժամիջոցներն, իհարկե, իրանական տնտեսության համար լրացուցիչ բեռ կդառնան, հատկապես ԵՄ-ի եւ մի շարք եվրոպական ընկերությունների հետ տնտեսական համագործակցության համատեքստում»,- պարզաբանեց Վերանյանը:

Ընդ որում՝ իրանագետը նշեց, որ չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, միանգամայն հնարավոր է, որ որոշ եվրոպական ընկերություններ շարունակեն համագործակցել իրանական ընկերությունների հետ: Արեւելագետը միաժամանակ չբացառեց, որ ԵՄ-ն հստակ մեխանիզմներ է ստեղծել, որոնք վկայում են եվրոպական ընկերությունների համար իրավաբանական հետեւանքների բացակայության մասին, որոնք մտադիիր են Իրանի հետ համագործակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ