News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում շնամարտերը բիզնես են դառնում, որը մեծ եկամուտ է բերում: Այս մասին օգոստոսի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Դինգո թիմ» ԲԸ համակարգող Գոհար Մանուշակյանը:

Նրա խոսքով՝ շնամարտերն առավել հաճախ անցկացվում են Քանաքեռավանի տարածքում: Արյունահեղ մարտերը դիտելու է գալիս մեծ թվով հանդիսատես, ընդ որում՝ նրանցից շատերը բանականին բարձր խաղադրույքներ են կատարում: Բիզնեսն այնքան լավ է կազմակերպված, որ կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպություններին չափազանց դժվար է կազմակերպիչներին հանկարծակիի բերել: «Նրանք արագ տեղեկանում են տեղեկության արտահոսքի մասին եւ ակնթարթորեն փոխում շնամարտի անցկացման տեղն ու ժամը: Կամ շնամարտերը ներկայացնում են իբրեւ շների թեստավորում»,- նշեց Մանուշակյանը:

Մարտերին առավել հաճախ մասնակցում են գամփռ եւ փիթբուլ ցեղատեսակների շները: «Սխալ կարծիք գոյություն ունի, որ  այս ցեղատեսակների շներին միմյանց հետ կռվեցնելը նրանց համար միայն օգտակար է, քանի որ օգնում է ազատվել ագրեսիայից եւ դրսեւորել իրենց մարտական հատկությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ Երեւանի քաղաքապետարանի տնային կենդանիներին պահելու սահմանած կարգի համաձայն՝ շնամարտերի անցկացումն արգելված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ