News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավելի քան երկու շաբաթ կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ արձակվեց. Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ բավարարեց պաշտպանական կողմի բողոքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության, ոչ թե խափանման միջոցը փոխվեց, այլ խափանման միջոցը վերացվեց։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել է, եւ այս պահին խափանման միջոց չկա։ Իսկ գնահատականները՝ սա քաղաքական հետապնդում էր, թե՞ ոչ, դա քաղաքական թիմը կարող է գնահատել։ Փաստաբանների թիմը պնդում էր, որ, ըստ էության, տեղի էր ունենում ոչ իրավաչափ գործընթաց եւ, ըստ էության, դատարանի որոշումը հաստատեց, որ այն ոչ իրավաչափ էր»,- նշեց Արամ Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ ամենալավ դատական համակարգում էլ կան որոշ թերություններ, իսկ այսօր Վերաքննիչ դատարանը, ըստ Օրբելյանի, որոշումը կայացրել է իր ներքին համոզմամբ՝ հիմք ընդունելով իրավական վերլուծությունները եւ կողմերի ներկայացրած փաստարկները:

«Այս գործի դեպքում կարող եմ ասել, որ դատարանն անկախ է գործել։ Եթե Դուք ուզում եք իմ կարծիքը լսել դատարանի անկախության մասին, իրականում միայն գործադիր իշխանությունից կախվածության խնդիրը չէ, եւ ավելին ասեմ՝ խնդիրը մի քիչ ավելի լայն է։ Ե՛վ դատական, ե՛ւ գործադիր, ե՛ւ հասարակության կարծիքից ու տարբեր հետաքրքրության խմբերից կախվածության խնդիր, ընդհանուր առմամբ, կա։ Դա չի նշանակում, որ դատարանը հարյուր տոկոսանոց անկախ է, եւ չի նշանակում, որ հարյուր տոկոսանոց կախված է»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ