News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ օրենսդրության սահմանած կարգով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:

ՀՀՄ նախագահը ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, վարչապետին պաշտոնական գրությամբ դիմել էր՝ միջնորդելով ԵԽ Կոնգրեսին հրավիրել իրականացնելու հոկտեմբերի 21-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ընթացքի դիտորդական առաքելություն:

Վարչապետին ուղղված նամակում, մասնավորապես նշված է. «ԵԽ շրջանակներում անդամ երկրներում տեղական եւ տարածքային իշխանությունների ընտրությունների մշտադիտարկումը ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի բացառիկ իրավասությունն է: ԵԽ Կոնգրեսը դիտարկել է ՀՀ-ում անցկացված տեղական մակարդակի բոլոր ընտրությունները, որոնց վերաբերյալ ընդունվել են համապատասխան հանձնարարականներ: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո անցկացվող ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից, ինչն իր արտացոլումը կստանա դիտորդական առաքելության արդյունքում ընդունված զեկույցում՝ նպաստելով Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը»:

Ամփոփելով նամակը՝ Էմին Երիցյանը վարչապետին միջնորդում է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի առջեւ պնդի ընտրությունների դիտարկման կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ ֆինանսական դժվարությունների արդյունքում ԵԽ-ն կրճատել է իր գործողությունները, մոնիտորինգային այցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ