News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Այսինքն՝ ինչի մասին է սա խոսում. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, բայց դեռ հրազենային վիրավորում ստացած որեւէ զինծառայող չկար: Եվ մեր վերսիան, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի խոսքերը, որ արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, դա նախաքննությամբ հիմնավորվել է: Այս նորությունը արդեն իսկ բավարար է, որ իմ եւ պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը հայտնեց նաեւ, որ Մարտի 1-ի գործով ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊՆ պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին. «Ում են բաժանվել, ես հիմա չեմ ասի, իսկ թե ինչու են բաժանվել, հայտնի է, որ չտարբերվեն մյուս զինծառայողներից»:

Նշենք, որ Տիգրան Աբգարյանը ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Ամենաշատ