News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամպի չափ երևակայություն է պետք՝ մտածելու համար, թե «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար։ Այս մասին այսօր՝ 2018թ. սեպտեմբերի 17-ին Էրեբունիում «Լույս» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Այն տեսակետները, որ այս օրերին մենք հնչեցրեցինք, բարին կամենալու և սրտացավության արդյունք էր ու հեչ պետք չէր, որ ՀՀ վարչապետն անդրադառնար դրան ու փորձեր դրանում ինչ-որ բան տեսնել։ Էս չգիտեմ՝ որ ժանրից է, բայց էս բանը մեզ կապելը լրիվ անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարո՛ն վարչապետ ջան, որ դուք տեսակետ եք հայտնում, որով մեղադրում եք բոլորին։ Չես խոսում, ժողովուրդն էսպիսի ասացվածք ունի՝ «լռությունը համաձայնության նշան է», այսինքն՝  ձայն ես հանում, ասում են՝ ինչո՞ւ ես դա քեզ վրա վերցնում»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, չի ուզում ինքն իր հետ կռվի,  հոգնել է ինքն իր հետ կռվելուց. «Հերի՛ք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, դիակներից ու եսիմ ինչերից խոսենք, հերիք է՝ չկա էդ բանը. Էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, էստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը, թեկնածու չի առաջադրել»:

Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, թե ում շնորհիվ է նա խորհրդարանում ընտրվել:

«Ի՞նչ սեւի ու սպիտակի խնդիր է։ Էդ նույն Բարգավաճ Հայաստանն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց ձեր կողքին, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով կանգնեց ձեր կողքին, մենք եկանք՝ քվեարկեցինք: Հո խնդիրը միայն նրանում չէ, որ ով ձեզ հետ քայլել է, նա էլ պետք է լինի. եթե միայն ձեզ հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, միայն իրենց տեսակետն եք հաշվի առնում, ես ձեզ ասելու էլ բան չունեմ, էլ երբեք չեմ անդրադառնա սրան»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

Պատգամավորը հարթակից վարչապետից հետաքրքրվեց, թե նման իրավիճակում ինչպե՞ս է պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Թվարկածս քաղաքական ուժերը կանգնած են եղել քո կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են. հիմա էդ մարդիկ մտածում են՝ արտահերթ ընտրություններին կողմնակից լինեն՝ ի՞նչ անեն, բա ո՞նց ենք էդ խնդիրը լուծելու, բա էստեղ մտածելու բան չկա՞:  Իհարկե՝ ես միանշանակ ուզում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կակածել ինձ, որ ես ուզում եմ ընտրություններ չլինեն, դա նույնն է՝ մտածել, որ իմ ցանկությունն է եղել պատգամավոր դառնալը: Շատ լավ գիտեք, որ ես երկու անգամ պատգամավոր ընտրվել եմ, բայց չեմ գնացել խորհրդարան, ես երբեք ինձ առաջ չեմ գցել, ամբիցիա չեմ ունեցել, պաշտոն չեմ ուզել»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանի վարչապետության մեկնարկը շատ հաջող էր, և այդ կերպ էր պետք շարունակել պաշտոնավարել: «Էդպես էլ շարունակել էր պետք, ի՞նչ իմաստ կա ասֆալտին փռել, եսիմ ինչ անել։ Նույնիսկ ամենավատ օրենքը կարելի է այնքան լավ կիրարկել, որ մարդիկ գոհ մնան»,- ասաց նա։

Ըստ Արամ Սարգսյանի՝ մեր երկիրն արտաքին լուրջ վտանգներ ունի, տնտեսական լուրջ խնդիրներ, և այս ուղղությամբ պետք է վարչապետը ելույթներ ունենա, այդ խնդիրներին անդրադառնա։

Իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում, նրա համոզմամբ, պետք է այնպիսի թեկնածու ընտրվի, ով լուրջ է, կառավարման փորձ և գիտելիք ունի. «Մարդը գոնե պետք է մի քիչ թաղապետ աշխատած լինի կամ գործադիր իշխանության մեջ եղած լինի, որ հասկանա, թե այդ մեխանիզմը ոնց է վարելու»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում պատասխանել էր «Ելք» դաշինքից իր գործընկեր Արամ Սարգսյանին՝ պատասխանելով այն հարցին, թե «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասել է, ի՞նչ են ուզում, ընդհանրապես չբարևե՞ն հանրապետականներին:

«Այսինքն՝ այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են, որ խաղեր են տալիս: Դե եթե իրենք չեն, ինչի՞ են արձագանքում»,- նշել էր վարչապետը։

Ավելի ուշ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արամ Սարգսյանն ասել էր, որ նման հայտարարություններ անելուց առաջ վարչապետը դա պետք է քննարկեր իրենց հետ, հետո միայն այդ ամբիոնից հայտարարեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ