News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում է կայացրել:

ՄԻԵԴ-ի կայքում նշվում է, որ այս գործը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ լայնամասշտաբ բողոքի ակցիայի քաղաքական դրդապատճառներով կանխման մասին ընդդիմադիր ակտիվիստի պնդումներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի երկու խախտում է տեղի ունեցել, այն է` անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելք: Դատարանին չեն համոզել այն փաստարկները, որ Սաղաթելյանի մարմնին եւ գլխին հայտնաբերված վնասվածքներն առաջացել են ոստիկանության եւ ցուցարաների միջեւ բախումների արդյունքում, ինչը պաշտոնապես հայտարարվել էր, եւ եկել է եզրակացության, որ այն դաժան վերաբերումունքի արդյունք է:

Ավելին՝ պաշտոնական հետաքննություն չի անցկացվել, որպեսզի ուսումնասիրվեն Սաղաթելյանի պնդումներն այն մասին, որ իր վնասվածքները ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի հետեւանք են:

ՄԻԵԴ-ի համաձայն՝ նաեւ տեղի է ունեցել 5 § 1 հոդվածի խախտում (ազատության իրավունք) Սաղաթելյանի կալանավորման հետ կապված: Դատարանի կարծիքով՝ կալանքն անօրինական էր, քանի որ առաջին 16 ժամվա ընթացքում այն չէր հաստատվել:

Կալանքը պաշտոնապես հաստատվել էր թույլատրելի ժամկետից միայն 12 ժամ անց՝ կասկածյալին դատարան ներգրավելու ազգային օրենսդրության համաձայն

Կատարվել է նաեւ 5 § 3 հոդվածի 3 խախտում, այսինքն՝ ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչ դատավարությունը ազատության մեջ լինելու իրավունքի, քանի որ իշխանությունները չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել Սաղաթելյանի կալանքը:

Դատարանը որոշել է, որ խախտվել է նաեւ 6 § 1 հոդվածը (արդար դատաքննության իրավունք), քանի որ նրա դեմ քրեական դատավարությունն, ընդհանուր առմամբ, անարդարացի էր:

Մասնավորապես նշվում է, որ ազգային դատարանը հիմնվել է ոստիկանության ցուցմունքի վրա, միեւնույն ժամանակ, մերժելով գործի անհամապատասխանության եւ պաշտպանական կողմի վկաներին կանչելու վերաբերյալ մեղադրյալի երկու պնդումները:

Եվ վերջապես ՄԻԵԴ-ը գրանցել է 11-րդ հոդվածի խախտումը, այն է՝ հավաքների եւ միավորումների ազատության իրավունքը: Դատարանը որոշել է, որ հանրահավաքի ցրումը, որը խաղաղ էր, եւ դրան հաջորդող շրջափակումն ու ակտիվիստների ձերբակալությունը, որոնցից էր Սաղաթելյանը, անհամաչափ էին եւ անտեղի: Ինչպես նշված է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ, «ըստ երեւույթին, նա, փաստորեն, ի սկզբանե ձերբակալվել եւ դատական հետապնդման է ենթարկվել միայն այն պատճառով, որ մասնակցել է ցույցին, մինչդեռ նրա վերջնական դատավճիռը դատարանը կայացրել է առանց պատշաճ քննության: Սրանով ոչ միայն խախտել է Կոնվենցիայի համաձայն նրա՝ խաղաղ ժողովների ազատության իրավունքը, այլեւ կարող էր նրան եւ մյուսներին խոչընդոտել ապագայում ցույցերի մասնակցելուն»:

Դատարանի որոշմամբ՝ Հայաստանը Սաղաթելյանին պետք է վճարի 15 600 եվրո վնասի փոխհատուցման եւ 5 հազար եվրո դատական ծախսերի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՀԿ-ն մարտի 1-ի դեպքերին որպես դիտորդ չի եղել, սխալվում եք. Միքայել Մելքումյան
Ես չեմ կարծում, հենց իր պատգամավոր եղած ժամանակ շատ- շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ...
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրգործը ուղարկվել է դատախազին
Ինչպես արդեն տեղեկացվել է, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք...
Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա. Արմեն Աշոտյան
Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր...
2008-ի մարտի 1-ին Երեւանում ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ է ստացել 63 մարդ. Լ. Նազարյան
«Այսինքն՝ մենք հստակ գիտենք, թե ովքեր են նրանք», - ասաց Նազարյանը...
Փոխհատուցում կստանան նաեւ տուժած ոստիկանները. «Իմ քայլը»
Այս հարցով վերջնական որոշումը կընդունի կառավարությունը…
Փոխհատուցումներ կտրվեն ոչ միայն մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին. «Իմ քայլը»
Նազարյանը սակայն չմանրամասնեց, թե ինչ աջակցություն կցուցաբերվի քաղաքացիներին՝ նշելով միայն, որ տվյալ հարցը կպարզաբանի...