News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով որոշումը:

Գործը վերաբերում էր 2008 թվականին 10 ամսով նրան կալանավորելու պայմանների եւ պատճառերի մասին գանգատին:

ՄԻԵԴ-ն որոշել է, որ կատարվել է 3-րդ հոդվածի (արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք) խախտում՝ կապված համապատասխան խցերում Գասպարիի պահման պայմանների հետ, սակայն համար 10 եւ 79 խցերում հսկողության տակ պահելու պայմանների վերաբերյալ նրա բողոքը մերժել է:

Դատարանը նաեւ որոշել է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի § 3.3  խախտում, հատկապես՝ ազատության եւ անվտանգության իրավունքի, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունը ազատելու իրավունքի:

Դատարանը որոշել է, որ Հայաստանը Վարդգես Գասպարիին պետք է վճարի 4 հազար եվրո անհատականացված վնասի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ