News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սէֆիլյանը «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր համագումարին պարզաբանել է հակասությունները կապված «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանի հայտարարությունների եւ կատարվածի հետ։

«Այն, ինչ կատարվեց, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց, բայց այնուհանդերձ բոլորը պետք է իմանան, որ Պավլիկը մնում է մեր ընկերը եւ մենք համոզված ենք, որ նրա շուտափույթ ազատումից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի եւ այդ ժամանակ ավելի հստակ բոլորին կիարզեկենք՝ ինչ է տեղի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Սեֆիլյանի խոսքով՝ քանի դեռ Պավլիկ Մանուկյանը ճաղերից այն կողմ է գտնվում, բազմաթիվ նրբությունների մասին իրենք չեն ցանկանում  բարձրաձայնել։

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի ա անդամ Պավլիկ Մանուկյանն դատարանում աղմկահարուց հայտարարություններ էր արել պնդելով, թե ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի վրա կրակել է ոչ թե սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը, այլ խմբի մեկ ուրիշ անդամ, ներկայումս ազատության մեջ գտնվող Էդվարդ Գրիգորյանը։

Դրանից հետո նա հայտարարել էր, որ Գարեգին Չուգասզյանը  իրենց «Ցռան Վերգոն» է եւ «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է հաշվետվություն տա Գարեգին Չուգասզյանի կատարած գործողությունների մասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ