News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան, որոշ գնահատականների համաձայն, մինչեւ 60 միավոր միջուկային զենք ունի։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի՝ միավորման հարցերով նախարար Չո Մյոն Գյուն։ Սա Սեուլի առաջին հայտարարությունն է Պխենյանի խորհրդավորության քողով ծածկված  սպառազինության վերաբերյալ՝ տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Նա ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինությունը կարող է 20-60 ռումբ ներառել , եւ հավելել է, որ տեղեկատվությունը ստացվել է հետախուզական ճանապարհով։

Նախարարությունը հայտնել է, որ այս ամենը չի նշանակում, թե Հարավային Կորեան պատրաստ է ԿԺԴՀ-ին որպես միջուկային երկիր ընդունել՝ հասկացնելով, որ միջուկային ծրագրի ոչնչացման ուղղությամբ դիվանագիտական աշխատանքները շարունակվելու են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ