News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այցով Ճապոնիայում է, այս երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ միասնական կարծիքի են հանգել Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը հասնելու համար սերտ համագործակցության անհրաժեշտության հարցում, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

«Հյուսիսային Կորեայում Ճապոնիայի քաղաքացիներին բռնի պահելու, միջուկային եւ հրթիռային ծրագրերի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է գալ փոխըմբռնման: Ապամիջուկայնացման իրականացման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն»,- ասել է Պոմպեոն:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իր հերթին բարձր է գնահատել, որ Պոմպեոն Տոկիո է եկել Հյուսիսային Կորեա իր այցի նախօրյակին:

«Հյուսիսային Կորեայում Ճապոնիայի քաղաքցիներին պահելու, հրթիռային եւ միջուկային հարցերում ես սերտ փոխգործակցություն կցանկանայի»,- ասել է նա:

Մայք Պոմպեոն Տոկիո է այցելել Փհենյան այցի նախօրեին: Սպասվում էր, որ նա Ճապոնիայի վարչապետին կհայտնի բանակցությունների մանրամասների մասին: Կողմերը պետք է քննարկեին Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի հետ կապված հարցերը: Շաբաթ նախատեսված են նաեւ Պոմպեոյի բանակցությունները իր ճապոնացի գործընկեր Տարո Կոնոյի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ