News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ռուս–հայկական կապերն, որոնք հիմնվում են բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության բազմադարյա ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ եւ շարունակում են աստիճանաբար զարգանալ ամենատարբեր ոլորտներում։ Այս մասին ասված է EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում։ Ուղերձը պաշտոնական բացմանը ընթերցել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ ՌԴ–ՀՀ հարաբերությունների հետագա ամրապնդմանը կնպաստի երկու երկրների էներգետիկ փոխգործակցությունը ԵՏՄ շրջանակներում։

«Երկար տարիներ ցուցահանդեսի արգասաբեր գործունեությունը վերածվել է փորձի, առաջատար մշակումների եւ փոխշահավետ շփումների փոխանակման պահանջված հարթակ ձեռնարկատերերի շրջանակների համար»,–նշել է Լավրովը։

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ–ի եւ «Մինպրոմտորգ»–ի. ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ու Առեւտրային ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Ցուցահանդեսի հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները երբեւիցե այս վիճակում չեն եղել. Խաչիկյան
Եվ մեր անվտանգության ներուժը, եւ՛ դիվանագիտությունը փլուզված են...
«Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական...
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը․․․
Արարատ Միրզոյանը հերքել է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» մասին կարծիքը
Ինչ վերաբերում է ցույցերին, ապա օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը․․․
Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է․ Լավրով
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը․․․
Կայացել է Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում
Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ