News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կայուն բարեկամական հարաբերությունները եւ բարյացակամությունը հաջողության ամենագլխավոր գրավականն է, այդ թվում՝ համատեղ բիզնեսի զարգացման մեջ: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի առաջին փոխնախարար Սերգեյ Ցիբը հոկտեմբերի 17-ին Երեւանում բացված Expo Russia - Armenia 2018 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում:

Նա նշեց, որ Հայաստանի հետ գործընկերությունը ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, եւ երկու երկրներն էլ ձգտում են բացառել իրենց համագործակցությանը խոչընդոտող ցանկացած կարգի պատնեշները:

«Մենք մտադիր ենք համագործակցությունն այսուհետ եւս զարգացնել՝ անկախ ցանկացած քաղաքական լուծումից»,- ընդգծեց ռուս պաշտոնյան:

Այս պատճառով, ըստ նրա, Եվրասիական տնտեսական միության շրջանակում արտադրանքի շատ տեսակների միացյալ շուկաներ են ստեղծվում, եւ այս առումով թիվ 1 խնդիրն է ԵՏՄ շուկայում արտադրանքի անխոչընդոտ շրջանառությունը:

Ցիբը նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները եւ բարեկամությունը ռուսական եւ հայկական ընկերությունների միջեւ բիզնես գործընթացների արժանի արտացոլումն են:

Ցուցահանդեսի վերաբերյալ նա ասաց, որ Հայաստանում արդեն ավանդական միջոցառման անցկացումը վկայում է երկու երկրների բարեկամության եւ փոխադարձ համակրանքի մասին:

«Ցուցահանդեսը արժանի ավանդ կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացման մեջ: Նախորդ միջոցառումների հաջող անցկացումը վկայում է  նման կարգի միջոցառումների դրական ազդեցության մասին ոչ միայն տնտեսական կապերի զարգացման վրա, այլեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման վրա»,- նշեց Ցիբը:

Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր հերթին նշեց, որ ներկայիս ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի միջեւ միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, տարածքների հավասարաչափ զարգացմանը, եղբայր քաղաքների եւ բիզնես հանրույթների միջեւ փոխգործընկերությանը:

«Ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրությունը, Հայաստանում եւ Ռուսաստանում կատարված նախապատրաստական մեծ աշխատանքը, մեր երկրների կառավարությունների, մարզային սուբյեկտների վարչակազմերի եւ հասարակական կառույցների ակտիվ ներգրավվածությունը առաջին հերթին թելադրված են հայ-ռուսական դաշնակցության եւ փոխգործակցության բարձր մակարդակով ու ավելի սերտ գործնական շփումներ զարգացնելու անկեղծ ձգտմամբ»,- նշեց Տերտերյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական ասպեկտում միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման եւ խորացման ջանքերը, ինչը նախատեսում է նոր տարածաշրջանային գործընկերների ակտիվացման խրախուսում:

«Կլոր սեղանների շուրջ աշխատանքների ընթացքում անկեղծ շահագրգիռ երկխոսությունը թույլ կտա փոխանակել կարծիքներ եւ նոր գաղափարներ, տարբեր ոլորտներում համագործակցության ուղղությամբ մեր երկրների նախաձեռնությունների մասին տեղեկություններ, մշակել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությունները»,- հավելեց փոխնախարարը:

«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում  հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը:

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի եւ «Մինպրոմտորգ»-ի, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ու Առեւտրային ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Ցուցահանդեսի հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները երբեւիցե այս վիճակում չեն եղել. Խաչիկյան
Եվ մեր անվտանգության ներուժը, եւ՛ դիվանագիտությունը փլուզված են...
«Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական...
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը․․․
Արարատ Միրզոյանը հերքել է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» մասին կարծիքը
Ինչ վերաբերում է ցույցերին, ապա օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը․․․
Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է․ Լավրով
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը․․․
Կայացել է Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում
Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը...
Ամենաշատ