News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018թ․ արդյունքներով կարող է գերազանցել 2 միլիարդը։ Այսպիսի կարծիք հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տնօրեն Սվետլանա Զաբելինան։

Հիշեցնենք, որ Երեւանում այսօր մեկնարկել է EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 19-ը։ Տնօրենի խոսքերով՝ առաջին նման ցուցահանդեսից հետո երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը ոչ մի կերպ չէր մոտենում 1 միլիարդ դոլարին։

«Անցյալ տարվա արդյունքներով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադրձա առեւտուրը կազմել է 1,7 միլիարդ դոլար։ Ընթացիկ տարվա վերջին տվյալներով՝ արդեն գրանցվել է 26 տոկոս աճ, եւ միասնական հարթակը (Եվրասիական տնտեսական միությունը), անշուշտ, թեթեւացնում է առեւտրի գործընթացը»,- նկատեց Զաբելինան։ Նրա կարծիքով՝ նման միջոցառումների անցկացման շնորհիվ կհաջողի մեծացնել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը։

«Ցուցահանդեսը սահուն կերպով ընդլայնվում է, բայց մշտական մասնակցությունն ապահովում են մասնակցող ընկերությունների 30-40 տոկոսը։ Սակայն այս տարի ցուցահանդեսի կազմակերպման որոշակի դժվարություններ են եղել։ Շատ խոշոր ընկերություններ, ելնելով քաղաքական իրավիճակից չեղարկել են իրենց այցը Հայաստան, սակայն փոքր եւ միջին բիզնեսն այստեղ է։ Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ Հայաստանը Ռուսաստանի համար բարեկամական երկիր է»,- պարզաբանեց Զաբելինան

Նրա խոսքերով՝ ցուցահանդեսի անցկացման 10 տարիների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել ավելի քան հազար ձեռնարկություն, մոտ 5 հազար գործարարներ։ Մասնավորապես, այս տարի մասնակցում են 100 ձեռնարկություններ՝ Ռուսաստանի 7 մարզերից։ Ավելին, փոփոխվել է մասնակցության աշխարհագրությունը։ Սկզբնապես՝ ցուցահանդեսի բացման առաջին տարում մասնակցում էին միայն ռուսական ընկերությունները։ Հաջորդ տարի նրանց միացավ նաեւ հայկական կողմը, իսկ այս տարի ցուցահանդեսում են նաեւ Ղազախստանի եւ Բելառուսի տաղավարները։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արտաքին առեւտրային շրջանառությունը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1,2 միլիարդ դոլար՝ 22,3 տոկոս տարեկան աճով։ Ներկրումը աճել է 31,7 տոկոսով՝ հասնելով 424,2 միլիոն դոլարի։ Եվ սա մինչեւ 805 միլիոն դոլարի հասնող 17,9 տոկոս արտահանման աճի պայմաններում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները երբեւիցե այս վիճակում չեն եղել. Խաչիկյան
Եվ մեր անվտանգության ներուժը, եւ՛ դիվանագիտությունը փլուզված են...
«Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական...
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը․․․
Արարատ Միրզոյանը հերքել է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» մասին կարծիքը
Ինչ վերաբերում է ցույցերին, ապա օրենսդրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը․․․
Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է․ Լավրով
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը․․․
Կայացել է Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում
Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ