News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես բիզնեսով չեմ զբաղվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բիզնեսը քաղաքականությունից պետք է տարանջատվի։

«Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ենք ստորագրել համապատասխան, ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման»,– ասաց նա։

Դիտարկմանը, թե ինքն այս տարիների ամենաշատ բացակայած պատգամավորն է, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ակտիվ պատգամավորը ո՞րն ա, որ գալիս ա, ներկա ա ստանում, գնում, նա ա՞»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ