News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտադիր է անձամբ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին եւ ջանքեր ներդնել Փհենյանի հետ հարաբերությունների կարգավորման գործում: Նա այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նստաշրջանի բացմանը ծրագրային ելույթ ունենալիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ճապոնիայի վարչապետը նշել է, որ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակում մեծ տեղաշարժեր են կատարվում հուլիսին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ առաջնորդների հանդիպումից հետո, որը նա պատմական է անվանել:

«Այսպիսի պայմաններում ես պետք է անձամբ հանդիպեմ Կորեայի Աշխատավորական կուսակցության նախագահ Կիմ Չեն Ընի հետ: Ես ոչ մի հնարավորություն չպետք է բաց թողնեմ, որ օր առաջ լուծեմ առեւանգված ճապոնացիների խնդիրը: Փոխադարձ անվստահությունը հաղթահարելով՝ ես պետք է ձգտեմ նաեւ հրթիռա-միջուկային խնդրի կարգավորմանը եւ Հյուսիսային Կորեայի հետ պետական հարաբերությունների նորմալացմանը»,- նշել է Սինձո Աբեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ