News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հաշվի առնելով վարչապետի մատնանշած, հաշվի առնելով վարչապետի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ կնքված հուշագրի բովանդակությունը, մենք վերահաստատում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունել այն հաշվարկով, որ չխախտվեն սահմանված ժամկետները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա առաջացրկեց, որ օրինագծերի փաթեթը քննարկվի 24-ամյա ռեժիմով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե վարչապետի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ կնքված հուշագիրն ի՞նչ կապ ունի Ընտրական օրենսգրքի եւ նման ռեժիմով այն քննարկելու հետ:

«Հուշագիրն այնքանով է առնչվում, որ «Ծառուկյան» դաշինքն այն խմբակցությունն էր, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը տապալելուց հետո նախաձեռնեց երկրորդ արտահերթ նիստը կրկին հիմք ընդունելով մեր ստանձնած պարտավորությունների կատարումը»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Մարուքյանը նկատեց, որ հուշագիրը մինչ այդ էր ստորագրվել եւ նախորդ անգամ երբ օրինագիծը տապալվել է, բացակայողներ են եղել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից. «Հետեւաբար, շահարկել փաստը, որ տապալվել է եւ մենք հուշագիր ենք ստորագրել ու հիմա նախաձեռնում ենք նոր նիստ,... դա կառավարության նախագիծն է, եւ դա միայն «Ծառուկյան» խմբակցության նախագիծը չէ: Նաեւ «Ելք» խմբակցության նախաձեռնությունն է, դրա համար պետք չի նախագիծը ներկայացնել հուշագրի լույսի ներքո»:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին եւ չէր մասնակցել քվեարկությանը: Արդյունքում նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ