News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն պատրաստ է «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի դեպքում դառնալ կոալիցիայի մաս:

Նոյեմբերի 19-ի ճեպազրույցում Էնֆիաջյանը հայտարարեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է 4-րդ ընտրատարածքից: Այդտեղ ՀՀԿ-ի հիմնական հակառակորդը լինելու է Արմեն Աշոտյանը: Միեւնույն ժամանակ, Վահե Էնֆիաջյանը խուսափեց բազմաթիվ հարցերից այն մասին, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանության կամ ընդդիմության մեջ կլինի: Պատգամավորը բոլոր նման հարցերին պատասխանում էր, որ ժողովուրդը կորոշի՝ քաղաքական ուժի համար տրված ձայներով:

Հարցին՝ վախենում է արդյոք ԲՀԿ-ն Փաշինյանին ընդդիմություն լինել, պատգամավորը պաթոսով ասաց, որ քաղաքական գործիչները չեն վախենում, իսկ ԲՀԿ-ն միշտ առաջնորդվել է պատասխանատվության զգացումով:

«Եթե սխալներ ենք տեսնում, մենք չենք վախենում այդ մասին ասել», - վստահեցրեց Էնֆիաջյանը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե պատրաստ է արդյոք ԲՀԿ-ն «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի դեպքում դառնալ կոալիցիայի մաս, Էնֆիաջյանը հիշեցրեց, որ որոշումները կայացնում է քաղաքական խորհուրդը: Երբ ընտրությունները կայանան, քաղխորհուրդը կքննարկի հետագա գործողությունները, նկատեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ