News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համար Հայաստանի Հանրապետության հրավերի հիման վրա նոյեմբերի 22-ին ԱՊՀ դիտորդների առաքելությունը եւ նրա շտաբերը սկսել են նախընտրական արշավի մոնիթորինգը:

ԱՊՀ դիտորդների առաքելության շտաբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ օրը ԱՊՀ դիտորդների առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր: ԿԸՀ նախագահը տեղեկացրել է նախընտրական քարոզչության ընթացքի մասին, մանրամասն խոսել ընտրությունների նախապատրաստման համար հատկացված սուղ ժամանակային պայմաններում  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքների մասին:

Իր հերթին, առաքելության շտաբի պետը շեշտել է, որ առաքելության գործունեությունը հրապարակային եւ բաց կլինի: Միեւնույն ժամանակ, առաքելությունը ելնում է այն փաստից, որ ընտրությունները պետության ներքին խնդիրն են, եւ առաքելության խնդիրն է գնահատել նախընտրական արշավը ազգային օրենսդրության, Համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերի եւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ոլորտում միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների եւ նորմերի համապատասխանության տեսանկյունից:

Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նախընտրական քարոզչությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ԱՊՀ դիտորդների առաքելության աշխատանքների կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը ԱՊՀ դիտորդներին հավաստիացրել է, որ առաքելությունը անհրաժեշտ աջակցություն կստանա ազգային օրենսդրության շրջանակներում իր գործառույթները իրականացնելու համար: Ներկայումս առաքելությունը ձեւավորվում է: Նախատեսվում է, որ նրա կազմում կլինի մինչեւ 70 մարդ, ընդ որում 20-ը կաշխատի երկարաժամկետ հիմունքով:

Առաքելության շտաբը պարբերաբար կտեղեկացնի իր գործունեության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ