News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Խոստումնալից» 12 օրերի մեկնարկը տրված է։ 11 քաղաքական ուժերը այսօր պաշտոնապես սկսեցին իրենց խոստումների քարոզարշավը։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամները աղավնի թռցրին սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, ընդ որում՝ ոչ սովորական, Նոյյան աղավնի՝ ավետիս բերող, որովհետև Լևոն Շիրինյանն ասաց ինքը իդեալ ունի, 4-րդ հանրապետություն կառուցելու իդեալ։ 

ՕԵԿ-ի առաջին գործը ևս մոմ վառելը եղավ․ Արթուր Բաղդասարյանը ճշտեց իրենց տեղը՝ ոչ սպիտակ են, ոչ սև, և խորհուրդ տվեց սիրել բոլոր գույները։ 

Լուսավոր Հայաստանը երկիրը ծայրից ծայրիր անցնելու է՝ հարավից հյուսիս․ մեկնարկը Հայաստանի ամենահարավային քաղաքում էր՝ Ագարակում։ 

Էկզոտիկ ու սիմվոլիկ ստարտ էր կազմակերպել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը․ նրանք քարոզչական առաջին օրը Երեւանի Մաշտոցի պուրակում էին՝ ձեռքներին մանդարին, որը, ասացին, թարմություն է խարհրդանշում, այսինքն իրենց՝ որ թարմացնելու են դաշտը։ 

«Մենք» դաշինքը իր գաղափարները սկսեց քարոզել Տավուշի մարզից՝ մուտքի խոսքը հիմնականում կառուցելով քննադատության վրա։ 

Քաղաքական նորեկներից «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ասուլիս էր հրավիրել՝ նոր իրավիճակի համար առաջարկելով նոր լուծումներ, օրինակ՝ մտածում են վերացնել պատգամավորի անձեռնմխելիությունը։ 

Քարոզարշավի առաջին օրն արդեն նշաններ կային, թե հատկապես ով ում դեմ է դիրքավորվում, և որքան անխնա։  «Սասնա ծռերը» խորհրդարան են գնում՝ նաև թույլ չտալու, որ կառավարությունն ափռ-ցփռ խոսի,- ասաց Ստեփան Գրիգորյանը ։ Բայց սա էլ ժամանակավոր․ նրանք արտահերթին մասնակցում են՝ նախապատրաստվելով հաջորդ արտահերթին,երկու տարուց արդեն նոր սահմանադրությամբ նոր արտահերթ կանեն։ 

Հեղափոխության երթուղին կրկնող «Իմ Քայլը» Շիրակից է սկսել քարոզարշավը։ Վարուժան Ավետիսյանի ժամկետներին այստեղից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ խիստ զգուշացումով՝ «հանկարծ չշշկռվեք»։ 

Հանրապետականը քարոզարշավը սկսեց շարունակելով հեռակա երկխոսությունը Փաշինյանի հետ։ Իշխանության դաշինքին, ըստ Աշոտյանի,  ընտրողների ձայները հաշվելիս մեծ անակնկալ է սպասվում։ 

Արթիկից Երևան Փաշինյանը ևս Աշոտյանի համար կանխատեսեց անակնկալ, ընդ որում՝ ավելի մեծ՝ ընտանեկան։ 

Աշոտյանը ֆեյսբուքի էջում, զգացված, որ պետության ղեկավարը հիշել է իր համեստ անձը, գրեց՝ «Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բռենդով՝ սև սպիտակ գույներով ու մեր թեկնածուների մասին հանրությանը հիշեցնելով»։ 

Օրվա գլխավոր անակնկալն ու զարմանքը սակայն «Իմ քայլը» դաշինքից Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր․ նա հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր համարեց, քան հաղթանակը Արցախյան պատերազմում։ 

ֆեյսբուքում Շուշան Պետրոսյանը գրեց՝ «Ես ուզում եմ Արցախյան ազատամարտում զոհված մարտական ընկերներիդ ընտանիքների անդամների, վետերանների, մեր, որ ապրում ենք Արցախով, մեր բոլորիս աչքերին նայես ու պատասխան տաս այս խոսքերի համար»։ 

Դաշնակցականները քարոզարշավը սկսեցին հեռավոր անցյալի հիշողությամբ, Արամ Մանուկյանի արձանի մոտ պարզելով իրենց կարգախոսը՝ Հավատարիմ հողին ու հային։ 

Դոլարի գինը դանդաղ աճում է, այսօր 484 դրամ է, եվրոն գրեթե անփոփոխ է՝ 551, բրիտանական ֆունտը 622 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 29։ 

Հանրապետությունում նոյեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում ևս տեղումներ չեն սպասվում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +10+12: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ