News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որի որդին ոչ միայն ծառայում է բանակում, այլ ծառայում է Արցախում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Էդ ո՞ր խելոքն է մտածել, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ ծառայելու, որ Ղարաբաղը հանձնե՞մ: Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել:

Իրենք Ղարաբաղը պահողն էին, մենք էլ Ղարաբաղը հանձնո՞ղն ենք:

Մենք մեր ներուժը կենտրոնացնելու ենք Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող կանգնի մեր կառավարության, մեր դաշինքի կողքին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հիմա էլ տեսնելով, որ «Իմ քայլը» դաշինքը վայելում է ժողովրդի ջախջախիչ մեծամասնության վստահությունը, թեզեր են դրվում շրջանառության մեջ, թե հեսա գալու է էն ժամանակը, երբ ժողովուրդը պահանջներ դնի կառավարության առջեւ ու մենք էլ իբր չենք կարողանալու բավարարենք դրանք: «Մենք կետ առ կետ աշխատելու ենք տնտեսական բոլոր խնդիրները լուծելու համար»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ