News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավաֆրիկացի գիտնականները հայտնաբերել են, որ աֆրիկական մագիլավոր գորտերը ուտում են ոչ միայն սեփական շերեփուկների, այլեւ այլ տեսակների ժառանգներին, այդ թվում՝ անհետացման եզրին գտնվողների, հայտնում է Daily Mail-ը:

Հարավային Աֆրիկայում Սթելենբոսի համալսարանից Ջոն Միզին ուսումնասիրել է գորտի ճաշացանկի նախապատվությունները՝ կենդանիներին դնելով տարբեր շերեփուկներով ակվարիումի մեջ:

Պարզվել է, որ աֆրիկական մագիլավոր գորտերը նախընտրում են ուտել իրենց «զարմիկներին»՝ տեղական Cape platanna տեսակին, որը անհետացման եզրին է: Գորտերի այս տեսակը բնակվում է Քեյփթաունից ոչ հեռու գտնվող լճերում, որտեղ կանիբալ գորտերին բազմացրել են որպես տնային կենդանիներ, բայց դրանք արագ տարածվել են վայրի բնության մեջ:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ աֆրիկական մագիլավոր գորտերի ներկայացուցիչները որոշ մարզերից պետք է վերացվեն՝ տեղական վայրի բնությունը պաշտպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ