News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին մանդատների հանձնումն ավելի շատ խորհրդանշական միջոցառում է։

Այս մասին  NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Սմբատյանը պարզաբանել է, որ այս արարողության մեջ հատուկ փոփոխություններ չեն սպասվում, բացի այն, որ այն տեղի կունենա Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում: Բացի դրանից, էլեկտրոնային միջոցով, պատահականության սկզբունքով ընտրվել են 28 ընտրողներ, որոնք մասնակցել են անցյալ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նրանք ներկայացնում են բոլոր 13 տարածքային ընտրատեղամասերը, յուրաքանչյուրից երկուական հոգի: Նաեւ ընտրվել են երկու հոգի, որոնք առաջին անգամ են մասնակցել քվեարկությանը եւ որոնք նշում են իրենց ծննդյան օրը հենց դեկտեմբերի 9-ին», - հաղորդել է ԿԸՀ քարտուղարը: Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ յուրաքանչյուր տեղամասում պահպանվել է գենդերային իրավահավասարության սկզբունքը:

ԿԸՀ քարտուղարի խոսքերով, իրենք փորձում են գտնել նաեւ ամենատարեց ընտրողին` նրան հնարավորություն ընձեռելով մասնակցելու պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը: Այսպիսով, ի տարբերություն նախորդ տարիների, ընտրողները կկարողանան իրենք մանդատները հանձնել պատգամավորներին, ինչը բավական խորհրդանշական է:

Նա խոստովանել է, որ դեպքեր են եղել, երբ քաղաքացիները հրաժարվել են մասնակցել արարողությանը՝ պատճառաբանելով այն կամ ցանկության կամ ժամանակի բացակայությամբ: Այդ դեպքում համակարգիչը կրկնակի ընտրություն է անցկացրել:

Հարցին, արդյոք արարողությունից հետո պետք է սպասել ինչ-որ հանդիսությունների, տոնական հրավառության կամ ժողովրդական զբոսանքների, Արմեն Սմբատյանը պատասխանել է, որ արարողությունից հետո դրա մասնակիցներին եւ հյուրերին ֆուրշետ է սպասվում, եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի:

Հիշեցնենք, որ պատգամավորները մանդատները կստանան հունվարի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ