News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետից բացի, կառավարությունում որեւէ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերում ներդրումների ներգրավման հարցում: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա չի կարելի հայտարարել, որ խնդրի լուծումը ինստիտուցիոնալ բնույթ է ստացել:

«Տնտեսական մարտահրավերների եւ զբաղվածության խնդրի լուծումը քաղաքական հարթությունում է:

Կարելի էր  «Նաիրիտը» եւ Վանաձորի քիմիական կոմբինատը բաց բաժնետիրական ընկերության վերածել եւ նաեւ ներքին ներդրումներ ներգրավել: Պետք է հստակ հասկանալ, որ քանի դեռ ներքին ռեսուրսների հաշվին ներդրումներ չկան, դրսից ոչ մի ներդրում չարժե սպասել», - բացատրեց նա:

Փորձագետը նշեց, որ առանց գիտության եւ կրթության ոլորտում լուրջ քաղաքականության անհնար է խոսել գիտելիքահեն տնտեսության ստեղծման մասին:

Շատ ուսանողներ ավարտելուց հետո պարզապես չեն կարողանում աշխատանք գտնել: «Երիտասարդների զբաղվածության խնդիրը երկրի համար ամենալուրջ մարտահրավերներից մեկն է: Կրթական համակարգը ոչնչացրած մարդիկ շարունակում են պաշտոններ զբաղեցնել: Աշխատանքի խնդիրը հնարավոր չէ լուծել միայն ուժային կառույցների եւ բանակի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման միջոցով», - ասաց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց, որ եթե այս տարի երկրում սոցիալական եւ տնտեսական կյանքի բարելավման համար լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա երիտասարդ մասնագետների արտահոսքը կավելանա:

«Այսօր շատերին մխիթարում է այն փաստը, որ շուտով մեծ փոփոխություններ կլինեն: Սակայն եթե նրանք 2019 թվականին դրանք չտեսնեն, ապա ապագայում մենք կարող ենք երիտասարդ մասնագետների լուրջ արտագաղթի սպասել: Դրանից խուսափելու համար հարկավոր է վերսկսել այս կամ մեկ այն պաշտոնի համար մրցույթները », - ավելացրեց Թաթուլ Մանասերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ