News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցվել են մի զույգ եղտյուրիկներ, որոնք մնացել են ձմեռելու: Այս մասին NEWS.am-ին հայտնել է կենսաբանական գիտությունների թեկնածու, «Կայուն էկոհամակարգերի ուղղությամբ TSE» ՀԿ-ի գործադիր տնօրենը Կարեն Աղաբաբյանը։

Կարեն Աղաբաբյանի ասելով, առաջին անգամ հանրապետությունում թեւաբտիկային եղտյուրիկ  գրանցվել է 1995-ի նոյեմբերին: Այն հարավային տեսակ է եւ ապրում է հիմնականում Արեւելյան միջերկրածովյան ավազանում՝ Սահարայի եւ Արեւմտյան Աֆրիկայի տարածքներից մինչեւ Արաբական թերակղզի:

Հաջորդ 17-18 տարիներին թեւաբտիկային եղտյուրիկներ Հայաստանում չեն գրանցվել, ապա մոտ 1-2 տարի անց սկսեցին թռչնաբանների աչքովն  ընկնել։ «2018 թվականից, Արմաշի լիճ յուրաքանչյուր այցի ժամանակ մենք սկսեցինք նկատել չիբիսների նույն զույգին: Շատ մեծ հավանականությամբ, կարելի է խոսել զույգի բնավորման մասին», - նկատել է Կարեն Աղաբաբյանը` հավելելով, որ Հայաստանում ձմեռելու են մնացել միայն կտցարների մի քանի տեսակներ՝ սեւ, սովորական չիբիսներ եւ մորակտցարներ․ ի դեպ, վերջինս այստեղ չի բնավորվում, այլ միայն ձմեռում է Հայաստանում:

Թռչնագետը կապում է չիբիսների ձմեռումը գլոբալ տաքացման հետ. «Դա նաեւ խոսում է այն մասին, որ տեսակն սկսում է տեղափոխվել հյուսիս: Երիտասարդ թռչունները փնտրում են նոր վայրեր՝ բնավորման համար, եւ քանի որ հարավն արդեն զբաղված է, նրանք հետաքրքրված են ավելի հյուսիսային տարածքներով: Այն, որ չիբիսների զույգը ձմռանը մնացել է  ձմեռելու եւ, հնարավոր է, բնավորվելու, ցույց է տալիս, որ Արմաշի լճերում պայմանները նրանց համար հարմար են: Այնպես որ, մոտ ապագայում մենք կարող ենք ակնկալել, որ Հայաստանում կմեծանա  թեւաբտիկային եղտյուրիկների պոպուլյացիան», - եզրափակել է Կարեն Ազաբաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում հսկա շնաձուկ են որսացել
Նրանք լուսանկարել են ծովային գիշատչին եւ լուսանկարներով կիսվել սոցցանցերում...
Քարանձավային արջերը ոչնչացել են նախնադարյան մարդու պատճառով. հետազոտություն
Արջերի պոպուլյացիայի կտրուկ նվազումը սկսվել է մոտ 40 հազար տարի առաջ…
Առանց մոր մնացած արջի քոթոթը Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց
Կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան...
Հնդկաստանում երգող ավանակ է հայտնվել
Անցյալ տարի համացանցի օգտատերերը ակտիվորեն տարածում էին Իռլանդիայից երգող էգ ավանակ Հերիեթի հոլովակը: Հիմա նա ուժեղ մրցակից ունի…
Ինչպես է ապրում 6 թաթ ունեցող լաբրադորը
«Դա ցավալի է, սակայն միեւնույն ժամանակ նա այնքան լավն է, Ռուն էներգիայով լի է»...
Ընթացիկ տարվա 6 ամսում Երեւանի կենդանաբանական այգում կենդանիների գլխաքանակն աճել է (ֆոտո)
Այստեղ կենդանիներին կերակրում եւ մեծացնում են հատուկ մշակված ծրագրով…