News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը դեկտեմբերին Հայաստանում անցկացված ընտրությունները համարում է ժողովրդի կամքի արտահայտություն։  

Հունվարի 29-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ եվրոհանձնակատարը շնորհավորեց հայ ժողովրդին՝ թափանցիկ ընտրությունների հաջող անցկացման համար: Խոսելով ԵՄ-ի հետ համագործակցության մասին`Հանը որոշ ոլորտներ է առանձնացրել` գյուղատնտեսություն, ապագային ուղղված ոլորտներ եւ տեխնոլոգիաներ, դատական ​​համակարգ եւ կրթություն, ենթակառուցվածքներ: Եվրոհանձնակատարը նշել է, որ ներկայում իրականացվում են 300 մլն եվրոյի ծրագրեր, նախատեսվում է իրականացնել եւս 100 մլն եվրոյի: 800 մլն-ի ներդրումներ էներգետիկայի, ջրի, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում՝ դրամաշնորհների եւ վարկերի տեսքով: Վերջերս կրթության ոլորտում ստորագրվեց 23 միլիոն եվրոյի փաթեթ: «Ես այցելեցի Թումո կենտրոն եւ պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ», - ասաց Հանը: Նրա խոսքերով, բանակցություններ են ընթանում հաջորդ տարվա բյուջեի շուրջ՝ 7 տարվա կտրվածքով, որի շրջանակներում հարեւանների թիվը կավելանա:

Այս հայտարարությունը մի քիչ փչացրեց այն հարցը, թե այդ դեպքում ինչու՞ Հայաստանը կստանա շատ ավելի քիչ, քան մյուսները: Ի պատասխան, Հանը հավաստիացրեց, որ «Հայաստանը բոլորից պակաս չի ստանա: Կան ավելի քիչ ստացողներ»: Ինչպես պարզվել է, դոտացիայի չափը կախված է ծրագրերի իրականացման նախապատրաստական ​​աստիճանից:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է ԵՄ-ի աջակցությունը կապված Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների հետ, եվրոհանձնակատարը նշեց, որ ժողովրդավարության խթանման համար կա բյուջետային տող, ​​եւ դա կլինի լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր Հայաստանի համար: Դա մի փոքր անցյալ տարի իրականացվեց, բայց այս տարի ավելի շատ կլինի: Եվրոհանձնակատարը խանդավառությամբ հայտարարեց, որ Հայաստանում դրական վերաբերմունքը զգացվում է նաեւ Եվրոպայում․ մարդիկ հետաքրքրված են ներդրումներով: «Ինձ նույնիսկ ասել էն, որ անցած տարի երկար տարիների մեջ առաջին անգամ Հայաստան է եկել ավելի շատ մարդ, քան գնացել է», - հայտարարեց Հանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ