News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Չինաստանը եւ Ռուսաստանը ներդրումներ են կատարում մի զենքում, որը կարող է հարձակում գործել տիեզերքում ԱՄՆ-ի արբանյակների եւ ակտիվների վրա: Երկու երկրներն այժմ պատրաստվում են տիեզերքը որպես մարտի դաշտ օգտագործել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ՊՆ-ի հետախուզական վարչության զեկույցում, գրում է NBCNews-ը:

Անցյալ ամիս ռազմական հետախուզության գործակալությունը Չինաստանի ռազմական հնարավորությունների մասին զեկույց էր հրապարակել՝ զգուշացնելով, որ ասիական երկիրը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ է գրանցում, որոնք կարող են սպառնալ կապի, հետախուզության, GPS-ի համար պատասխանատու ԱՄՆ-ի արբանյակներին եւ հրթիռների արձակման վաղ նախազգուշացման համակարգերին:

«Տիեզերքում անվտանգության խնդիրները» նոր զեկույցում նշվում է, որ եւ Չինաստանը եւ Ռուսաստանը տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ են գրանցում եւ երկու երկրները առաջիկայում տիեզերքը կարող են ցանկացած խոշոր հակամարտության համար օգտագործել՝ իրենց հակառակորդներին հարված հասցնելու համար:

«Տիեզերքն այժմ մարտական գործողությունների դաշտ է, ինչպես, օրինակ, հողը, ծովը եւ օդը», - ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Մենք չենք կարող տիեզերքը որպես հարձակումից պաշտպանվելու ապաստարան դիտարկել»:

«Տիեզերքի օգտագործումը գլոբալ մասշտաբով զգալիորեն մեծացրել է ԱՄՆ-ի ռազմական հնարավորությունները», - ասել է ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին
Արբանյակը մշակած «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան 2023 թ. սեպտեմբերի 7-ին…
Իրանը մինչեւ եկող տարվա վերջ տիեզերք կուղարկի 5 արբանյակ
Իրանը նախատեսում է տիեզերք ուղարկել 5 արբանյակ...
Արեգակի մակերևույթի վրա գրանցվել է «բևեռափայլի նման» երևույթ
Սա միանգամայն տարբերվում է սովորական կարճատև արևային ռադիոբռնկումներից․․․
Գիտնական. Արեգակի հզոր բռնկումները կշարունակվեն մինչև 2025 թվականը
Նման պսակաձեւ արտանետումները բախվելով Երկրի մագնիսական դաշտին, առաջացնում են ուժեղ մագնիսական փոթորիկներ․․․
Չինացի աստղագնացները հաջողությամբ աճեցնում են հազար եւ լոլիկ «Տյանգուն» տիեզերակայանում
Չինացի աստղագնացները տիեզերակայանում լոլիկ են աճեցնում...
Նորվեգիայում բացվել է մայրցամաքային Եվրոպայում առաջին ուղեծրակայանը
Բացման արարողությանը մասնակցել է Նորվեգիայի թագաժառանգը...
Ամենաշատ