News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի, ինչպես նաեւ Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ։ Տեղի են ունեցել նաեւ քննարկումներ Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ՝ Խոշտանումների կանխարգելման կոմիտե, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժին եւ այլն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, հոգեկան առողջության խնդիրներ եւ հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է այս ոլորտներում իր արձանագրած խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները: Մասնավորապես, նշվել է, որ պետք է արմատավորվի ազատությունից զրկված անձանց աստիճանական ազատ արձակման մեխանիզմ, ինչպես նաեւ պետք է զարգացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը: Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում առկա վիճակը, համայնքահեն ծառայությունների, բուժման այլընտրանքային մեթոդների զարգացման ուղղությունները: Քննարկվել են նաեւ այն խնդիրները, որոնց բախվում են կանայք կարծրատիպերի, հասարակությունում եւ պետությունում նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների պատճառով:

Հանդիպումների ընթացքում կարեւորվել է նաեւ Պաշտպանի կողմից վերջին ժամանակներս ձեւավորված նոր պրակտիկան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալը, ԵԽ Նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացնելը եւ այլն:

Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության բարձր որակը, բարձրացվող հարցերի բարձ պրոֆեսիոնալիզմը: Բարձր է գնահատվել համատեղ աշխատանքը Պաշտպանի հետ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների համակարգի շարունակական բարելավմանը:

Հանդիպումների ավարտին կողմերը ձեռք են բերել հետագա աշխատանքի նոր պայմանավորվածություններ, ինչպես նաեւ արձանագրել համատեղ աշխատանքի լրացուցիչ հանձնառություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ամենաշատ