News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր, Նորք–Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մոտ ախտորոշվել է «Կրոնի» հիվանդություն, նրան Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում հիմա հետազոտում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Վարդանյանի մոտ բացասական դինամիկա էր գրանցվել, նա հրաժարվել էր դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվել, քանի որ նախորդ անգամ դատապարտյալների հիվանդանոցից ավելի վատ վիճակում  էր հետ եկել։ Նա արդեն 13-րդ օրն է սնունդ չի ընդունում, մարմինն ամբողջովին ցանավորված է, հիմա բժիշկները նրան Միքայելյանի անվան վիարբուժական կենտրոնում հետազոտում են»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ հնարավոր չի լինում Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը  փոխելու միջնորդություն ներկայացնել, քանի որ ամեն նիստին դատավորը պրոցեսուալ խնդիրներ է լուծում, ինչի հետեւանքով իրենք հնարավորություն չեն ունենում ուղղակի միջնորդություն ներկայացնել։

Հիշեցնենք,  որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը։ ՄԻՊ-ն արձանագրել էր,  որ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ