News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Աթենքում ապրիլին առաջին անգամ մզկիթ կբացվի 1821 թվականին օսմանյան 400-ամյա լծից երկրի ազատագրվելուց հետո։ Մզկիթը կառուցվում է Հունաստանի ՌԾՈւ ավտոմեքենաների նախկին կենտրոնական կայանատեղիում, Աթենքի Վոտանիկոս շրջանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես տեղեկացրել է Կրթության, գիտական հետազոտությունների եւ պաշտամունքի վայրերի նախարարության գլխավոր քարտուղար Յորղաս Կալանթզիսը, «մզկիթում աղոթք կկարդա իմամը, որը կընտրվի կրթության նախարարության նշանակած վարչական խորհրդի կողմից»։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մզկիթը օգտագործելու հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր կունենան մուսուլմանական համայնքի աղոթատան օրինական արտոնագիր մայրաքաղաքի Ատտիկա մարզում, ինչպես նաեւ նրանք, ովքեր մուսուլմանական կրոնական իրավաբանական անձինք են եւ ճանաչված են այդպիսին 2014 թվականի թիվ 4301 օրենքին համապատասխան։

Կալանթզիսը պարզաբանել է, որ Աթենքի մզկիթում քարոզ «կթույլատրվի միայն հունարենով կամ, մի շարք դեպքերում՝ անգլերենով, իսկ աղոթքը ցանկացած պարագայում կկարդացվի արաբերենով»։ Մզկիթը կգործի ամբողջ շաբաթ՝ բացվելով աղոթքից կես ժամ առաջ եւ փակվելով դրանից կես ժամ հետո։ Գլխավոր իսլամական տոների ժամանակ  կրոնական հաստատությունը կաշխատի 24 ժամ։

Սակայն, ինչպես նշել է Naftemporiki թերթը, Հունաստանի Մուսուլմանական միության նախագահ Նամ Էլ Գադուրը դժգոհություն է հայտնել այն շենքի հետ կապված, որում կբացվի մզկիթը։ Նրա խոսքով՝ այն նման է մեծ տաղավարի, դրանում չկան մինարե եւ բարձրախոս մուսուլմաններին աղոթքի կանչելու համար։ Վոտանիկոսի մզկիթը երկու դահլիճ ունի. կենտրոնական՝ տղամարդկանց համար (մոտ 300 մարդ տարողությամբ), եւ մյուս դահլիճը՝ օժանդակը, 50 կնոջ համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը եւ իսլամը» գրքի հեղինակին
Շան Բինգյոլն իր հայցում պնդել է, թե գրքում Թուրքիան եւ Թուրքիայի ազգային արժեքները միջազգային ասպարեզում նվաստացնող...
Շրի Լանկայում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ մուսուլմանների
Շրի Լանկայի Կանդի քաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում երեք առաջատար մուսուլման քաղաքական գործիչների հրաժարականի պահանջով…
Թուրքիայում բռնի իսլամացված հույների մասին նոր գիրք
Թուրքիայի այն ուղղափառ հույները, որոնք 1919-1925 թթ., չնայած հարկադիր գաղթի ենթարկված լինելուն...
13-ամյա Արթուրի իսլամ ընդունելը պարզապես խայտառակություն է Թուրքիայի համար. արեւելագետ
Թուրքիայում հայ տղայի հետ կատարվածը խայտառակություն է...
Հայ երեխայի կրոնափոխության հարցով Կարո Փայլանը բողոք է ներկայացնելու
Ավելի ուշ Արթուրի մայրը հայտնել էր, թե իր որդին իրականում մահմեդականություն չի ընդունել, նա պարզապես խաբեության զոհ է․․․
Մերձավոր Արեւելքում սկսվում է մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա պահքը
Նախօրեին սաուդցի աստղագուշակները եւ իսլամի աստվաբանները, որոնք դեռեւս ուրբաթից հետեւում են Երկրի բնական արբանյակի շարժմանը, արձանագրել են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ