News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը կարող է վերանայել իր պաշտպանական ռազմավարությունը, եթե տարածաշրջանային տերությունները շարունակեն ֆինանսավորել իրենց միջուկային ծրագրերը։ Այս մասին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ տարածաշրջանային տերություններ օգտագործում են նավթադոլարները, որպեսզի միջուկային նախագծերը ներառեն իրենց օրակարգում։ Դա սպառնում է տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությանն ու կարող է հանգեցնել շատ ավելի ահավոր ճգնաժամի, քան ահաբեկչությունն ու ԻՊ-ն են,- Fars գործակալությունը մեջբերում է Շամհանիի խոսքերը։ Նրա խոսքով՝ «նման փոփոխությունները նոր սպառնալիքներ են ստեղծում, որոնք անհանգստացնում են Թեհրանին»։ «Ելնելով նոր մարտահրավերների բնույթից եւ աշխարհագրությունից՝ մենք կճշտենք մեր ռազմավարությունը, որով կառաջնորդվեն Զինված ուժերը»,- ընդգծել է նա։

Փետրվարի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության եւ կառավարական բարեփոխման կոմիտեի դեմոկրատ անդամները ստուգումներ են սկսել՝ պարզելու, թե արդյոք որեւէ կապ կա նախագահ Դոնալդ Թրամփի եւ ամերիկյան ընկերության՝ Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու պլանների միջեւ։ Դեմոկրատ օրենսդիրների կարծիքով՝  այս պլանների իրագործումն ակտիվորեն պնդում են ԱՄՆ գործարար շրջանակների ներկայացուցիչները, որոնք «միլիարդավոր դոլարներ կստանան այն պայմանագրերի կատարումից, որոնք նախատեսում են Սաուդյան Արաբիայում միջուկային օբյեկտների կառուցում եւ դրանց սպասարկում»։

Փետրվարի 20-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդես է եկել ամերիկյան ընկերությունների՝ Սաուդյան Արաբիայում ատոմակայաններ կառուցելու ծրագրերի քննադատությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ